Սրտանոթաբանություն
Կրծքահեղձուկի (ստենոկարդիա) նոպա և սրտամկանի ինֆարկտ
Կրծքահեղձուկի նոպան սրտամկանի արյունամատակարարման նվազեցման և թթվածնային քաղցի հետևանքով առաջացած ցավն է, որը տեղակայված է կրծոսկրի հետևում և սովորաբար ճառագայթում է դեպի ուսեր, պարանոց, ծնոտ, ձեռքեր և թիկունք (նկ. 6.2)։
Ավելի հաճախ այն տեղակայվում է մարմնի ձախ կեսում։ Տուժածը ցավը նկարագրում է որպես ճզմման, ճնշման կամ ծանրության զգացողություն, որը չի դադարում մարմնի դիրքի փոփոխումից։ Պետք է նշել, որ ավելի հաճախ կրծքահեղձուկի նոպան զարգանում է ֆիզիկական աշխատանք կատարելիս, երբ սրտամկանում թթվածնի պահանջը մեծանում է։ Այդ իսկ պատճառով նոպայի ժամանակ հիվանդին խորհուրդ է տրվում դադարեցնել ֆիզիկական աշխատանքը։ Կրծքահեղձուկի նոպային բնորոշ նշաններից է նաև շնչառության դժվարացումը։ Տուժածի շնչառությունը կարող է լինել աղմկոտ, հաճախացած, մակերեսային։ Փոփոխվում է նաև նրա անոթազարկը։ Այն կարող է լինել անկանոն, արագացած կամ դանդաղ։ Մաշկը դառնում է գունատ և սառը։ Շրթունքներին ու բերանի շուրջը կարող է նկատվել կապտություն։ Տուժածի դեմքն արտահայտում է վախ, սարսափ։ Կրծքահեղձուկային ցավը սովորաբար անցնում է 10-15 րոպեից կամ նշանակված դեղորայքի ընդունումից հետո։ Եթե կրծքահեղձուկի նոպան չի դադարում նշանակված դեղորայքի ընդունումից, տևում է 15 րոպեից ավել, համատեղվում է այլ նշանների հետ (սրտխառնոց, փսխում, սառը քրտինք, որովայնի ցավեր) և զուգակցվում է գիտակցության խանգարումներով, ապա պետք է ենթադրել, որ զարգանում է սրտամկանի ինֆարկտ։ Այս դեպքում պետք է անհապաղ ահազանգել շտապ օգնություն։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ
Սրտանոթային հիվանդությունների դեպքում առաջին օգնության հիմնական քայլերը նույնն են՝
-
Խնդրեք տուժածին դադարեցնել ֆիզիկական աշխատանքը, բացառեք անգամ չնչին շարժումները։
-
Հանգստացրեք տուժածին՝ զրուցելով նրա հետ վստահ, հանգիստ ձայնով։ Փորձեք պարզել ցավի բնույթը և տևողությունը, ինչպես նաև այլ նշանների առկայությունը, որոնք կօգնեն ձեզ կողմնորոշվել օգնություն ցուցաբերելիս։
-
Օգնեք տուժածին հարմար դիրք ընդունել՝
-
կրծքահեղձուկի նոպայի ժամանակ օգնեք տուժածին ընդունել կիսանստած դիրք՝ իրանով մի փոքր առաջ թեքված,
-
սրտամկանի ինֆարկտի ժամանակ պառկեցրեք տուժածին,
-
սրտային անբավարարության ժամանակ նստեցրեք տուժածին՝ ոտքերն անպայման կախ գցած։
-
Արձակեք սեղմող կապերը՝ փողկապը, գոտին, վերնաշապիկի կոճակները։
-
Ապահովեք մաքուր օդի հասանելիությունը՝ բացելով պատուհանները։ Խնդրեք կողմնակի անձանց դուրս գալ սենյակից։
-
Եթե տուժածն ունի բժշկի կողմից նշանակված դեղորայք, ապա օգնեք նրան ընդունել այն։
-
Անհապաղ ահազանգեք շտապ օգնություն, եթե ենթադրում եք, որ տուժածի մոտ զարգանում է սրտամկանի ինֆարկտ կամ նրա վիճակը վատթարանում է։
-
Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։
Եթե տեղի է ունեցել սրտի կանգ, ապա պետք է անմիջապես կատարել սրտի աշխատանքի և շնչառության վերականգնում (ՍԱՇՎ)։ Դա սրտի և շնչառության կանգի դեպքում կրծքավանդակի սեղմումների և ներփչումների հաջորդաբար կատարվող գործողությունների ամբողջությունն է, որի միջոցով թթվածնով հարստացած արյունը մղվում է արյունատար անոթների համակարգով։ ՍԱՇՎ կատարելիս պետք է հաշվի առնել տուժածի տարիքը։
Տե'ս նաև "ՍՐՏԻ ԿԱՆԳ" կամ "ՍՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ":
Կարդացեք նաև
Շունտավորումը վիրահատական միջամտություն է, երբ ախտահարված անոթում դրվում է բնական կամ արհեստական շունտ-անոթ՝ արյան շրջանառությունը կարգավորելու համար...
Ինչո՞ւ է սրտամկանի անոթների ստենտավորումն արդիական։
Կորոնար անոթների ստենտավորումն արդիական խնդիր է, քանի որ սրտի անոթների խցանումը թրոմբով, և դրա արդյունքում զարգացող սրտամկանի ինֆարկտն ամբողջ աշխարհում...
Վարիկոզ հիվանդությունից զատ, կան այլ ախտաբանական վիճակներ ևս, երբ զգալիորեն նեղանում են ստորին վերջույթների անոթները: Արդյունքում վատանում է ոտքերի հյուսվածքների սնուցումը...
Սրտի վնասվածքը պերիկարդի, սրտամկանի, հաղորդչական ուղիների վնասումն է՝ մեխանիկական ազդակի հետևանքով։
Մեխանիկական ազդակնեը տարբեր են` ծակող կտրող գործիքներ, հրազեն, սրտի ուղղությամբ...
Օրվա ընթացքում զարկերակային ճնշման մոնիթորինգն ախտորոշման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս արյան ճնշումը որոշել 24 ժամվա ընթացքում և ավելի ճիշտ գնահատել բուժառուի վիճակն ու առկա հիվանդության...
«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
Հոլտեր մոնիթորինգը երկարատև էլեկտրասրտագրության (ԷՍԳ) ժամանակ սրտի աշխատանքը գրանցվում է 24 (երբեմն՝ 48-72) ժամվա ընթացքում: Այդ ընթացքում սրտի կծկումների թիվը հասնում է մոտավորապես...
Բարձր խոլեսթերինի ռիսկի մակարդակները տարբեր են՝ կախված տարիքից և սեռից: Առողջ սիրտը երկար ու առողջ կյանքի շարժիչ ուժերից է: Թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք կարող են ունենալ խոլեսթերինի բարձր...
Զարկերակային գերճնշումը (ԶԳ) տարածված, հանրային առողջության համար լուրջ խնդիր ներկայացնող սիրտ-անոթային հիվանդություն է...
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...
Զարկերակային հիպերտենզիան /ԶՀ/ 140/90 մմ. սնդ․ սյուն և ավելի զարկերակային ճնշման բարձրացումն է:
Այս վիճակի տեսակներից մեկը էսենցիալ հիպերտենզիան է /հիպերտոնիկ հիվանդությունը/...
Հաճախասրտությունը՝ տախիկարդիան, սրտային ռիթմի տարածված խանգարում է, նրա հաճախացումը /հաճախ մեկ րոպեում 90-ից ավելի սրտի կծկումներով/...
Զարկերակային գերճնշմամբ տառապում է յուրաքանչյուր հինգերորդ մարդը, իսկ 50 տարի հետո՝ յուրաքանչյուր երկրորդը։ Այդ վիճակից լիովին ազատվել հնարավոր չէ, սակայն անպայման պետք է սեփական ճնշումը վերահսկել...
Անոթների դուպլեքս կամ տրիպլեքս ուլտրաձայնային սքանավորումը ախտորոշման նորագույն մեթոդներից է: Այն հնարավորություն է տալիս ստանալ անոթների երկչափ պատկեր, որի հիման վրա անոթային բոլոր ախտաբանությունների...
Շողացող առիթմիան անկանոն, հաճախացած սրտխփոցն է, որը կարող է բարձրացնել կաթվածի, սրտային անբավարարության և այլ սիրտ-անոթային բարդությունների ռիսկը։ Տվյալ վիճակը նախասրտերի՝ սրտի երկու վերին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն